«I Finally Found Someone» (անգլ. թարգմանաբար՝ «Ես վերջապես գտա ինչ-որ մեկին»), երգ, որը ձայնագրել են ամերիկացի երգչուհի Բարբրա Ստրեյզանդը և կանադացի երգիչ Բրայան Ադամսը 1996 թվականին «Հայելին երկու դեմք ունի» ֆիլմի համար։ Երգը գրել է ինքը՝ Ստրեյզանդ, երաժշտությունը գրել է Մարվին Հեմլիշը, որպես պրոդյուսեր հանդես է եկել Դևիդ Ֆոսթերը, որ նախաձեռնել է այն, որ երգչուհին երգ ձայնագրի Ադամսի հետ զուգերգով։
Երգը հասել է Billboard Hot 100 հիթ-շքերթի ութերորդ հորիզոնականին և երկրորդ հորիզոնականին Adult Contemporary հիթ-շքերթում։ Ստրեյզանդի համար սա 1981 թվականից ի վեր առաջին հաջող սինգլն էր, որը հայտնվել է թոփ-10-ում, ինչպես նաև ստացել է ոսկե հավաստագիր։ Այլ երկրներում երգը նույնպես հաջողություն է ունեցել. այն հասել է առաջին հորիզոնականին Իռլանդիայում, երկրորդին՝ Ավստրալիայում և վեցերորդ հորիզոնականին՝ Նոր Զելանդիայում։ Ադամսի հայրենի Կանադայում երգը հասել է 18-րդ հորիզոնականին։
Պաշտոնական տեսահոլովակը ներառում է հատվածներ ֆիլմից, ինչպես նաև կադրեր ֆիլմի նկարահանումներից[1]։
Երգը ներկայացվել է «Օսկար» մրցանակի «Լավագույն երգ ֆիլմի համար» անվանակարգում[2]։ «Օսկարի» 69-րդ արարողության ժամանակ Ստրեյզանդը պետք է հանդես գար այդ երգով, սակայն հրաժարվել է[3][4]։ Շատերը նրա հրաժարվելը կապել են այն բանի հետ, որ ակադեմիայի անդամները չեն առաջադրել նրա «Հայելին երկու դեմք ունի» ֆիլմը՝ որպես լավագույն ֆիլմ[5]։ Արդյունքում ռեժիսորները դիմել են Նատալի Քոուլին՝ ելույթ ունենալու խնդրանքով, սակայն վերջինս լրջորեն հիվանդացել է շոուի առաջ, և այդ ժամանակ առաջարկել են Սելին Դիոնը (նա նախապատստել է ելույթ «Because You Loved Me» երգով)։ Այդ ժամանակ Ստրեյզանդը մտափոխվել է, բայց պարզվել է, որ նրա փոխարեն արդեն երգելու է Դիոնը։ Այնուամենայնիվ, Բարբրան ներկա է եղել արարողությանը և հաջողություն մաղթել Սելին Դիոնին, սակայն նրա ելույթի ժամանակ հեռացել է դահլիճից։ Դիոնը կատարել էր հենց «I Finally Found Someone» երգը։ Շատ լրատվամիջոցներ անմիջապես սկանդալ են հարուցել երկու պատերազմող երգիչների մասին, սակայն Բարբրան արագ կանխել է ցանկացած սպեկուլյացիա և անձամբ ծանոթանալով Սելին Դիոնի հետ՝ առաջարկել է նրան զուգերգ կատարել։ Նրանց համագործակցությունը վերածվել է «Tell Him» սինգլի։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։